Հնարքներ, որոնք կօգնեն արթնանալ իդեալական սանրվածքով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե դուք կարծում եք, որ միայն ֆիլմերում է հնարավոր արթնանալ իդեալական սանրվածքով, ապա սխալվում եք: Ներկայացնում ենք խորհուրդներ, թե ինչպես հնարավոր կլինի հասնել նման արդյունքի: Օգտվելով այս խորհուրդներից, դուք շուտով Ձեզ կզգաք ինչպես գովազդային հոլովակի գեղեցկուհի: Սակայն այս ամենը կիրառելուց առաջ հիշեք մի քանի պարզ կանոնների մասին:

Երբեք մի պառկեք քնելու թաց մազերով, քանի որ այդպես դրանք շուտ են վնասվում: Եթե դուք մազերը չորացնում եք վարսահարդարիչով, ապա օգտագործեք սառն օդի ռեժիմը: Երբեք մինչև վերջ մի չորացրեք մազերը, այն մի փոքր թաց թողեք, որպեսզի ինքնուրույն չորանան: Միշտ քնելուց առաջ սանրեք մազերը:

Քնելուց առաջ մազերը հյուսեք

18034315-trenza_francesa-1475761080-650-326c826fde-1476368802

Հյուսեք մազերը քնելուց առաջ, որը հնարավորություն է տալիս, որպեսզի մազերը չխճճվեն: Շատ կարևոր է, որպեսզի հյուսքեր անեք այն դեպքում, երբ վարսերը կամ շատ չոր են կամ թեթև թաց:

Օգտագործեք կոկոսի յուղ

18033915-aceite-de-coco-belleza-1475761298-650-b8e47b6973-1476368802

Կոկոսի յուղը սովորաբար քսում են մազերի ծայրերին և այն մազերն ավելի փայլուն է դարձնում: Կարևոր է օգտագործել ոչ մեկ քանակությամբ յուղ և ոչ մի դեպքում չքսել արմատներին:

Մտածեք մետաքսե սպիտակեղեն ձեռք բերելու մասին

18034265-25857sabanas_de_seda_dorada-1475761551-650-6274728cd5-1476368802

Մետաքսե և ատլասե սպիտակեղենի վրա քնելը նվազեցնում է մազերի վնասվելու հավանականությունը: Որպեսզի անենթարկվող մազերը հեշտ լինի խնամել, քնելուց առաջ դրանք կարող եք կապել մետաքսե շարֆով:

Օգտագործեք մարմնի համար լոսյոններ

18034215-top-5-body-lotions-1475761796-650-c5e661431a-1476368802

Մարմնի համար նախատեսված լոսյոններն իրականում կարող են սնուցել Ձեր մազդերը, մինչ դուք քնած եք: Պարզապես ձեր մատներին մի փոքր լոսյոն քսեք և տարածեք մազերի վրա` ուշադրություն դարձնելով ծայրերին: Դրանից հետո սանրեք մազերը:

Հավաքեք մազերը

18034065-como-hacer-monos-de-ballet-pelo-corto-fijar-1475762035-650-fc780c6d53-1476368802

Եթե դուք երկար մազեր ունեք ապա հյուսքի փոխարեն կարող եք հավաքել դրանք: Նախ անհրաժեշտ է կապել մազերը, ապա պտտելով ստանալ սանրվածքը: Առավոտյան դուք կարթնանաք ենթարկվող և փայլուն մազերով:

Մազերի համար օգտագործեք պլաստիկե աքսեսուարներ

18034115-htb1eelwgxxxxxarxvxxq6xxfxxxd-1475764660-650-39a7b2abff-1476368802

Երբ դուք ցանկանում եք ամրացնել մազերը քնելուց առաջ, ապա օգտագործեք միայն պլաստմասե աքսեսուարներ:




Լրահոս