
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում, Կապան – Քաջարան ճանապարհահատվածում, Սևանում, Սպիտակի և Վարդենյաց լեռնանցքներում թույլ մառախուղ է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: