Անհայտ անձինք Փարիզի արվարձանում ավտոբուս են հրդեհել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզի Սեն Դենի արվարձանում  անհայտ անձինք երթուղային ավտոբուս են հրդեհել: BFM TV հեռուստաալիքը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել այս գիշեր, երբ ավտոբուսը իր սովարական երթուղին էր իրականացնում։

Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Փաստի առթիվ արդեն քրեական գործ է հարուցվել։ Հանցագործության դրդապատճառն անհայտ է։

Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ Սեն Դենիում։ Այս տարվա հուլիսին նմանատիպ ձեւով մեկ այլ ավտոբուս էին հրդեհել։




Լրահոս