
22-ամյա երիտասարդին սպանելու մեջ մեղադրվող` «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը կալանավորվել է: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից:
«ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանին հոկտեմբերի 22-ին մեղադրանք է առաջադրվել 22-ամյա Լեւոն Սահակյանին սպանելու համար: Քննիչը նույն օրը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ», – նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի և Լևոն Սահակյանի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որից հետո սրտի եւ թոքի վնասվածքներով Լևոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ երկու օր անց մահացել էր: