
Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.20-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Հակոբ Հակոբյան 9/1 շենքի տանիքից քաղաքացին փորձում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հոգեբանական խմբերը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի և ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է Մ. Մ.-ի ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է Արաբկիրի ՈԲ: