Գավառում 62-ամյա տղամարդը տան տանիքում հոսանքահարվել է և մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 23-ին, ժամը 17.58-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Պահարի փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակի տանիքում քաղաքացու դի կա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ա. Հ.-ը (ծնվ.1954թ.) իր ավտոտնակի տանիքում տնտեսական աշխատանքների իրականացնելիս հոսանքահարվել է` անզգուշորեն դիպչելով բարձրավոլտ հոսանքալարերին:

Հրշեջ-փրկարարները իջեցրել են Ա. Հ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:




Լրահոս