Ջուրը հանդիսանում է առողջության պահպանման համար ամենաանհրաժեշտ տարրը: Այն օգտակար է և անհրաժեշտ, իսկ դրա ճիշտ կիրառումը կօգնի կանխել մի քանի հիվանդությունների գոյացումը:
Ջրի օգտակարության մասին հետազոտություններ անընդմեջ անցկացվում են, սակայն մինչ այժմ գիտնականներն այդպես էլ չեն կողմնորոշվել, թե երբ է այն օգտակար խմել` ուտելուց առաջ, թե հետո: Ներկայացնում են տվյալներ, որոշողը դուք պետք է լինեք:
Ջուրն ուտելուց առաջ
Ջուրն ուտելուց առաջ օգնում է հագեցվածությանը և կրճատում է սնվելու ընթացքում եկող կալորիաների քանակը: Ավելի պարզ ասած, ստամոքսը ջրով հագեցնելով, դուք ավելի քիչ եք ուտում: Իսկ ուտելու ընթացքում գազավորված ըմպելիքների փոխարեն մաքուր ջուր խմելով դուք նաև պահպանում եք կազմվածքը:
Ջուրը նաև թարմություն է հաղորդում մեր օրգանիզմին: Հենց այդ պատճառով էլ կարևոր է ջուր խմել նախաճաշից առաջ: Ուտելուց առաջ ջուր խմելը կօգնի նյութափոխանակությանը և կապահովի ամբողջ օրվա համար անհրաժեշտ էներգիան:
Ջուրն ուտելուց հետո
Ջուրն օգնում է մարսողությանը: Երկար ժամանակ կարծիք կար, որ ջուրը խանգարում է մարողությանը, սակայն վերջերս արված հետազոտությունը հակառակն է ապացուցել: Բացի դա, ուտելուց հետո ջուր խմելն օրգանիզմին հնարավորություն է տալիս արագ մարսել կարևոր վիտամինները:
Պետք է հիշել, որ խմելն օգտակար է օրգանիզմի համար, իսկ թե րբ դա անել, պետք է որոշեք ինքներդ: Օրվա ընթացքում անհրաժեշտ քանակի ջուր ստանալով, դուք միշտ կլինեք լավ տրամադրությամբ և ինքնազգացողությամբ: