Armenian text to speach

Հնարավո՞ր է բնակչության պետական ռեգիստրում հաշվառման դիմում ներկայացնել լիազորված անձի միջոցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը տեղեկացնում է, որ 16 տարին լրացած անձը բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար դիմումն անձամբ կամ լիազորված անձի միջոցով ներկայացնում է ըստ բնակության վայրի անձնագրային ծառայություն: Ընդ որում, լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում. այն կարող է լինել նաև հասարակ գրավոր ձևով:

«Անհրաժեշտ է նշել նաև, որ բնակության վայրի փոփոխության դեպքում, նոր բնակության վայրով հաշվառվելու դեպքում անհրաժեշտությունը բացակայում է ներկայանալ նախկին բնակության վայրի անձնագրային ծառայություն. գործընթացն իրականացվում է մեկ պատուհանի սկզբունքով՝ նոր բնակության վայրի անձնագրային ծառայությունը անձին հաշվառելիս հանում է նախկին հաշվառման հասցեից էլեկտրոնային եղանակով:

Լիազորված անձի միջոցով հաշվառվող անձինք պետք է իմանան նաև հետևյալի մասին: Եթե հաշվառվելիս չի ներկայացվում սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական կամ սեփականատիրոջ համաձայնություն, այլ գործընթացը կազմակերպում է ոստիկանության կողմից բնակության փաստը ստուգվելու միջոցով, ստուգման արդյունքում բնակության փաստը ժխտվելու դեպքում հաշվառման դիմումը մերժվում է»,-նշել է նա:




Լրահոս