
Երեկ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի հիմնադրամ 70-րդ տարեդարձն էր: Նոր Կյանքի 70-ամյակին նվիրված միջացառմանը ներկա էին Արարատի մարզպետի տեղակալը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:
Գյուղին հատկացվեց նոր միկրոավտոբուս, որը նորընտիր գյուղապետ՝ Գարիկ Սարգսյանի և մոսկվայաբնակ նորկյանքցիների նվերն էր գյուղի 70-ամյակի առթիվ: Այն նախատեսված է ուսանողներին անվճար Երևան տեղափոխելու համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններում Նոր Կյանքի գյուղապետ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Գարիկ Սարգսյանը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան