Մոսուլը Թուրքիային էր պատկանում. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրաքի Մոսուլ քաղաքը, որը ներկայումս գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ, պատմականորեն պատկանել է Թուրքիային, փոխանցում է Gazeta.ru-ն:

Այս մասին նա հայտարարել է թուրքական Բուրսա քաղաքում ելույթի ժամանակ:

«Պետք է հիշել, որ Իրաքը մի շարք հին քաղաքներ ունի: Պատմականորեն Քիրքուքն էլ է մեզ պատկանել: Մոսուլը նույնպես»,-ասել է նա:

Էրդողանը հիշեցրել է, որ շատերին դուր չի եկել, որ ինքը հիշեցրել է ազգային դաշնագրի մասին (Միսակ-ի-միլլին, 6 կարևոր որոշումների ժողովածու՝ ընդունված Օսմանյան կայսրության վերջին խորհրդարանի կողմից):




Լրահոս