Սիրիական բանակն ու աշխարհազորայինների զինյալները ապստամբներից ետ են վերցրել Հալեպի հարավում գտնվող Բազզա բարձունքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հարձակումը հաջող է անցկացվել: Մենք զինվորականների հետ միասին վերցրել ենք Բազզա բարձունքը: Եվս մեկ բարձունք, և զինյալները կհայտնվեն շրջափակման մեջ»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Բազզա բարձունքից վերահսկվում է 1070 թաղամասի մեծ մասը, որը գրավվել է ահաբեկիչների կողմից:
Հարձակման շրջանակներում կառավարական զորքերը պլանավորում են գրավել Հեկմե բարձունքը: