«Մենք պահանջում ենք Ձեր վերադարձը». քաղաքացիները ցանկանում են հանդիպել Գագիկ Ծառուկյանին (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ բազմաթիվ քաղաքացիներ այս պահին գտնվում են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց` պահանջելով նրան վերադառնալ քաղաքականություն:

Թեև թիկնապահները չեն թողնում խմբված մարդկանց բարձրանալ Ծառուկյանի առանձնատան դարպասների մոտ, այնուամենայնիվ, քաղաքացիները ArmLur.am-ի հետ զրույցում պնդեցին, որ առանց նրա հետ զրուցելու չեն պատրաստվում հեռանալ։ Իրենց առաջնորդը պետք է լսի ներկայացված առաջարկ-պահանջները։

Նշենք, որ հավաքված մարդիկ պաստառներ են պատրաստել, որոնց վրա գրել են, որ Գագիկ Ծառուկյանի կարիքն ունեն և պահանջում են նրա վերադարձը։

ArmLur.am-ի թղթակիցը զրուցեց ներկաների հետ՝ պարզելու առաջիկա քայլերը։

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

14787579_1348149161891798_229258952_o-1

14800022_1348154295224618_691800400_o

14795953_1348144255225622_1882569476_o




Լրահոս