
Օմսկում ММА խառը ոճի մարտիկ 22-ամյա Նիկիտա Ֆեդոնենկոն սպանել է 32-ամյա Վահե Զալիբեկյանին, փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով «ՍուպերՕմսկ» գործակալությանը:
ՔԿ տարածաշրջանային վարչության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 111-րդ հոդվածի 4-րդ՝ «Առողջությանը վնաս հացնելու, անզգուշությամբ մահ պատճառելու» մասով:
Նրա խոսքով՝ Ֆեդոնենկոն ծեծել է Վ.Զալիբեկյանին, ով ստացված վնասվածքներից մահացել է:
Միևնույն ժամանակ, գործակալությունը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին հայտնում է, որ մարտիկի բնակարանը խուզարկելու ժամանակ հայտնաբերվել են սափրագլուխների կողմից օգտագործվող ատրիբուտներ: