Արթուր Պետրոսյանը հավաքական է հրավիրել արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 11-ին «Հանրապետական» ստադիոնում կկայանա աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստան – Չեռնոգորիա հանդիպումը:

Ազգային ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր է ուղարկել արտերկրում հանդես եկող հետևյալ ֆուտբոլիստներին, հայտնում է ՀՖՖ-ն:

Լևոն Հայրապետյան, «Փայքան», Իրան

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան

Վարազդատ Հարոյան, «Փադիդե», Իրան

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս

Գոռ Մալաքյան, «Ստալ», Ուկրաինա

Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա», Կիպրոս

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա

Մարկոս Պիզելի, «Ալ Ֆուջեյրահ», ԱՄԷ

Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ», Թուրքիա

Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» Պորտուգալիա

Գեղամ Ղադիմյան, «Կարպատի», Ուկրաինա

Արթուր Սարկիսով, «Մորդովիա», Ռուսաստան

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ», Ռուսաստան

Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների անունները և հավաքականի վերջնական հայտացուցակը կհրապարակվեն ավելի ուշ:




Լրահոս