
ArmLur.am-ն օրեր առաջ հայտնել էր, որ 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ են արձակելու «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի որդուն՝ Մարտին Վարդանյանին:
Նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Մարտինը 18:30 ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից: Հավելենք, որ նա մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ: