Արման Սաղաթելյանը ռադիո գնում է զենքով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանն իր ներկայիս պաշտոնում նշանակվելուց հետո ռադիո գնում է զենքով: Հիշեցնենք, որ նա հանրային ռադիոյի գործադիր տնօրեն նշանակվեց այս տարվա փետրվարի 3-ին, իսկ 2013 թվականի ապրիլից մինչեւ 2015 թվականի հուլիսը եղել է Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը:

«Ժողովուրդ»-ը Արման Սաղաթելյանից փորձեց պարզել, թե ինչու է զենքով աշխատանքի գնում: «Զենքն անվանական է, որով ես պարգեւատրվել եմ ԼՂՀ ՊԲ-ի կողմից՝ ՀՀ ԶՈՒ համակարգում երկարամյա աշխատանքի ընթացքում: Զենքը տիրապետելու, պահպանելու եւ կրելու ընթացքում խստորեն հետեւում եմ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումներին, մասնավորապես «Զենքի մասին» ՀՀ օրենքով ամրագրված սահմանափակումներին ու պահանջներին»: Սակայն այդպես էլ չհստակեցրեց՝ ինչո՞ւ է իրեն անհրաժեշտ զենքով ռադիոյի շենք մտնելը:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն, օրինակ, զենք չունի: «Ժողովուրդ»-ին նա հավաստիացրեց, որ ինքը զենք չի ունեցել եւ չունի»:

Ավելի մանրամասը`  թերթի այսօրվա համարում




Լրահոս