
Զագրեբն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Այս մասին Ադրբեջան կատարած այցի ժամանակ ասել է Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար Կիտարովիչը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով մեր դիրքորոշումը բավականին հստակ է: Մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու համարում, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ և դիվանագիտական ճանապարհով: Մենք աջակցում ենք գործընթացը, որը վարում է ԵԱՀԿ ՄԽ-ն»,-«ԱզերԹԱջ» գործակալությունը մեջբերում է Խորվաթիայի նախագահի խոսքը: