
ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը չի բացառում, որ առաջիկայում ևս կարող են Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադարձի պահանջով ակցիաներ իրականացվեն:
ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ երեկ այդ ակցիան իրականացվել է առանց նախապես իմանալու, թե որտեղ է գտնվում ԲՀԿ նախկին նախագահը:
«Որևիցէ խնդիր չկա Ծառուկյանի մասով, որ ինքն անձամբ հրապարակային իր դիրքորոշումը հայտնի: Ակցիան ինքնաբուխ է տեղի ունեցել», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան