
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Պակիստանի արևմուտքում գտնվող Քվեթ քաղաքում ոստիկանական քոլեջում իրականացրած հարձակման պատասխանատվությունը, փոխանցում է BBC-ն:
Հաղորդվում է, որ հարձակման արդյունքում 59 մարդ է զոհվել:
Ոստիկանական քոլեջը հարձակման էր ենթարկվել երկուշաբթի երեկոյան: Մի խումբ զինված անձինք ներխուժել են շենք և կրակ են բացել ավտոմատներից:
Սկզբնապես հաղորդվել է, որ հարձակում իրականացրած անձինքն 5-ը կամ 6-ն են եղել: Սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրանցից 3-ն իրենց վրա մահապարտի գոտիներ են ունեցել: