Խորհրդարանը հոկտեմբերի 20-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 103 կողմ, 4 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը։
Փաթեթի աչքի ընկնող որոշումներից մեկն այն է, որ քրեականացվել է սուտ մատնությունը և սա շատերի մոտ թյուրըմբռման առիթ է դառնում:
ArmLur.am-ը օրենսգրքի նախագծի դրական ու բացասական կողմերի, քաղհասարակության դժգոհության շուրջ զրուցեց քաղաքագետ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» փորձագետ Արմեն Գրիգորյան հետ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյությում:
Լիլիթ Շաբոյան, Նարեկ Սարգսյան