Լավրովը նշել է մինչև Եվրոպա «Թուրքական հոսք»-ի երկարացման պայմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը պատրաստ է երկարացնել «Թուրքական հոսք»-ի երկրորդ ճյուղի կառուցման պայմանները միայն այն բանից հետո, երբ Եվրամիությունից նախագծի իրականացման մասին գրավոր երաշխավորում ստանա: Այս մասին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

««Հարավային հոսք»-ի անհաջողությունից հետո մենք պատրաստ ենք երկարացնել այդ ճյուղը Եվրամիության տարածքում միայն պաշտոնական երաշխիքներ ստանալուց հետո»,-ասել է Լավրով:

Նա նշել է, որ Եվրամիության անդամ երկրներին առանց ռուսական էներգակիրների «դժվար կլինի»:

Լավրովը հիշեցրել է, որ ավելի վաղ Ռուսաստանն ու Թուրքիան «Թուրքական հոսք»-ի հարցով միջկառավարական համաձայնագիր են ստորագրել:




Լրահոս