
Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կենդանի այրել են իրենց զինակիցներին, փոխանցում է Al Sumaria հեռուստաալիքը՝ հղում անելով Նայնավա նահանգի անվտանգության ուժերի աղբյուրներին:
Հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ ահաբեկիչների 9 զինակից փախուստի փորձ է կատարել՝ փորձելով փրկվել Իրաքի կառավարական ուժերի հետ զինված բախումներին: Սակայն նրանք բռնվել են ահաբեկիչների կողմից:
Դասալիքների ոտքերն ու ձեռքերը կապել են, գցել են նավթով լցված խրամատների մեջ և կենդանի այրել: