
Արդեն մի քանի օր է` ինչ Հանրապետության տարածքում անբարենպաստ եղանակ է: Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, Արագած, Ապարան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա գյուղում ձյուն է տեղում:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ` հասկանալու արդյոք վերահսկվո՞ւմ են ճանապարհները և պատշաճ ձևով մաքրվում են, թե ոչ:
Վերջինիս մեզ հետ զրույցում նշեց, որ բոլոր ճանապարհներն այս պահին բաց են և գտնվում են իր հսկողության տակ:
«Ամբողջ ճանապարհներին լցվում են աղ, ավազ: Ամեն առավոտ ինձ զեկուցում են»,- հավելեց նա:
Լիդա Եղիազարյան