
Միանում են նրան, ով որ ամենաազդեցիկն է: ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ և′ իշխանական, և′ ընդդիմադիր դաշտում միավորվում են ամենաազդեցիկի շուրջ: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ոչ Համախմբումը, ոչ ՀԱԿ-ը, այս պահին ամենաազդեցիկը չեն: Վաղը կլինեն, թե չեն լինի, չգիտեմ», – նշեց նա:
Նա ասաց, թե մշուշոտ է համարում, որ ընդդիմադիր բոլոր ուժերը կարող են միավորվել: «Ընդդիմադիր ուժերը չպետք է միավորվեն` ում պրիչոսկեն, ում դուրն եկավ, ովա լավ…. պետք է գաղափարի շուրջը համախմբվել», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: