Ցուրտ եղանակի գալու նախաշեմին բժիշկները խորհուրդ են տալիս հատկապես ուշադրություն դարձնել կենդանական ծագում ունեցող մթերքների վրա:
Դրանցից մեկը ճարպն է (սալ):
Ճարպը մեծ քանակով A, D, E վիտամիններ է պարունակում: Այն օգնում է պահել իմունային համակարգն ու լավացնում օրգանիզմի ընդհանուր տոնուսը ` հատկապես ցուրտ եղանակին:
Ճարպի վնասակարության մասին բազմաթիվ լեգենդներ են պտտվում, որոնք վախեցնում են ճարպի սիրահարներին:
1. Ճարպն առաջացնում է ճարպակալություն և գիրություն
Դա այդքան էլ ճիշտ չէ: Ճարպը, ինչպես և այլ մթերքներ, բացասական է ազդում մարդու օրգանիզմի վրա միայն ավելորդ քանակությամբ օգտագործելու համար: Առողջ մարդկանց համար, ովքեր չեն տառապում աղեստամոքսային տրակտի, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրներով, ճարպը կարող է օգտակար լինել: Օրական նորման՝ 10-30 գրամ:
2. ճարպը չափազանց ծանր սնունդ է
Սա նույնպես միֆ է: Առողջ մարդկանց մոտ ճարպը մարսողության հետ կապված խնդիրներ չի առաջացնում: Հարկ է նշել, որ այն հակացուցված է լեղիի արտադրության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց:
3. Ամբողջությամբ ճարպ է
Իսկ ո՞վ է ասել, որ դա վատ է: Ենթամաշկային ճարպն ունիկալ է, այն հարուստ է արախիդոնիկ թթվով: Իսկ արախիդոնիկ թթուն անհրաժեշտ է մեր օրգանիզմին, քանի որ առանց դրա չի լինում ոչ մի իմունային արձագանք, ինչպես նաև այն անհրաժեշտ է խոլեստերինային փոխանակության համար:
4. ճարպի մեջ մեծ քանակության խոլեստերին կա
Ինչպես կենդանի ծագում ունեցող ցանկացած մթերք, ճարպի մեջ ևս խոլեստերին կա: Սակայն դրա մեծ խոլեստերինի քանակն այնքան մեծ չէ: 100 գրամ թարմ ճարպի մեջ 70-100 միլիգրամ խոլեստերին է պարունակվում:
5. ճարպը հացի հետ շատ վնասակար է
Դա նույնպես սխալ է: Նման համադրությունն օգտակար է մեր օրգանիզմի համար: Երկուսն էլ հիանալի մարսվում են: