
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 220 հազար շվեյցարական ֆրանկով: Նրանք պատժվել են երիտասարդ ֆուտբոլիստների տրանսֆերների կանոնակարգը խախտելու համար:
ՖԻՖԱ-ն իսպանացիներն կես տարի ժամանակ է տվել երիտասարդների տրանսֆերների համակարգը բարելավելու համար: Ավելի վաղ նույն խնդիր պատճառով մինչեւ 2018 թվականը տրանսֆերային արգելքով պատժվել էին Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն»: