Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլը մեղադրվում է հարկերի վճարումից խուսափելու մեջ:
Նշվում է, որ 2010-2015 թվականներին գերմանական «Շալկե»-ում, Քաթարի «Ալ Սադ»-ում և ամերիկյան «Նյու Յորք Կոսմոս»-ում հանդես եկած ֆուտբոլիստը պետությանը չի վճարել 9 միլիոն եվրո: Ռաուլին սպառնում է ունեցվածքի կալանք Իսպանիայում: