Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա կարգադրությամբ Սևակ Լալայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից: Կարգադրության տեքստը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում:
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ.
Սևակ Լալայանին ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնից»:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, դեռևս սեպտեմբերին հայտնել էր, որ Սևակ Լալայանն ազատվել է աշխատանքից: