ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանն ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին, վերջին օրերին սահամանային լարվածությանն ու Ադրբեջանի նախագահ Ալիևի կատարած հայտարարություններին:
-ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներն այցելել են, թե ՛ Ադրբեջան, թե՛ Հայաստան, ինչ կտան նմանատիպ հանդիպումները մեր կողմին և որքանով կօգնեն հակամարտության լուծմանը:
-Համանախագահների ցանկացած այցի հետ որոշակի հույսեր կապում ենք, բայց գոնե անցյալ տարիների փորձը նկատի առնելով լուրջ ակնկալիք չենք կարող ունենալ:
Այս այցելությունն էլ տարաշրջան հերթականն է և մասնավորապես կարծում եմ, որ ապրիլյան գործողություններից հետո, սանտկպետերբուրգյան և Վիեննայի հանդիպումներից հետո իրավիճակը կայուն պահելուն է ուղղված:
Տարածաշրջան այցելելով որոշակի իրավիճակի կայունացում ապահովելու հարցում իրենց դերակատարաումն ունենալու քայլ է:
-Վերջին շրջանում սահմանային լարված իրավիճակն ինչի՞ հետ եք կապում և հնարավոր է, ըստ, Ձեզ, լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն:
– Ցանկացած այցելության, նախագահների հանդիպումների նախօրյակին, կամ միջազգային որևէ կարևոր միջոցառումից առաջ, որը վերաբերվում է ԼՂՀ հարցին, սահմանային իրավիճակը սրվում է:
Ադրբեջանական կողմը լարում է ստեղծում և փորձում է ապատեղեկատվության և ապակայունացման շնորհիվ որոշակի ազդեցություն ունենալ միջազգային հանրության կարծիքի վրա:
Այդ առումով վերջին օրերի լարվածությունն էլ կարող ենք կապել համանախագահների տարածաշրջան այցի հետ: Որևէ այլ զարգացումներ այս պահին տեսանելի չեն:
-Ի՞նչ կասեք Ալիևի հայտարարության մասին, թե ԼՂ-ին Ադրբեջանի կազմում ինքնավար մարզի կարգավիճակ կարող են տալ, իսկ այլ քայլի պատրաստ չեն.
-Այդ առոումով հայկական կողմը և մասնավորապես Ղարաբաղն իր դիրքորոշումը բազմիցս հայտնել է, որ որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում գտնվելու հեռանկար կամ հավանականություն Ղարաբաղը չի կարող ունենալ:
Ես կարծում եմ այս հայտարարությունները ոչնչով չեն տարբերվում Ալիևի ռազմատենչ հայտարարություններից: Սրանով Ալիևը փորձում է ուղղակիորեն ապակողմնորոշել համանախագահող երկրներին և միջազգային հանրությանը:
-Բանակցություններն ու նման հայտարարությունները չե՞ն տանում դեպի փակուղի:
-Գիտեք դրա համար գոյություն ունի բանակցային գրծընթաց և նրանց քայլերն ուղղված են հենց դրան:
Զրուցեց Լիլիթ Շաբոյանը