Հայկական մասնակցություն՝ «Զոդչեստվո» միջազգային փառատոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 21-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացել է Զոդչեստվո-2016 միջազգային փառատոնի արդյունքների ամփոփումն ու մրցանակների շնորհման արարողությունը:

Հեղինակավոր այս փառատոնին Հայաստանից ներկայացվել էին մի շարք ճարտարապետական նախագծեր:

«Զոդչեստվո» ամենամյա ճարտարապետական և քաղաքաշինական միջազգային փառատոնի «Տարվա լավագույն արտասահմանյան կառույց» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նարեկ Սարգսյանի հեղինակած կառավարության նոր համալիրի նախագիծը:

Փառատոնի միջոցառումներին մոսկովյան կողմի հրավերով մասնակցում էր նաև ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը:

Մրցանակների հանձնման արարողությանը մասնակցում էին ՌԴ Ճարտարապետների միության նախկին և ներկա նախագահները՝ Անդրեյ Բոկովը և Նիկոլայ Շումակովը, բնագավառի բազմաթիվ հայտնի դեմքեր: Անուշ Տեր-Մինասյանի փոխանցմամբ փառատոնի կազմակերպիչները կարողացել էին իսկական ճարտարապետական տոն ստեղծել:

Նա այն կարծիքին է, որ մեր ճարտարապետները պետք է կարողանան մշտական մասնակցություն և ներկայություն ունենալ ոլորտի հեղինակավոր փառատոներին և մրցույթներին՝ վերականգնելով նախկինում եղած կապերն ու հարաբերությունները, ստեղծելով և ձևավորելով նորերը:




Լրահոս