
Express.co.uk-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հավանական մեկնարկային կազմը «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում: Պարբերականը գրում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո խաղադաշտ է վերադառնալու հենց մանչեսթերյան դերբիում: Ներկայացվել է նախնական կազմը:
«Մանչեսթեր Յունայթեդ».Դավիդ Դե Խեա, Մատեո Դարմիան, Քրիս Սմոլինգ, Դեյլի Բլինդ, Լյուկ Շոու, Մայքլ Կարիկ, Պոլ Պոգբա, Հենրիխ Մխիթարյան, Ջեսի Լինգարդ, Մարկուս Ռեշֆորդ, Անտոնի Մարտիալ:
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին և կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: