Ապակե տարաների արտադրությամբ զբաղվող Մելիք Մանուկյանն առաջարկում է զարկ տալ ջեմի արտադրությանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագիրը խորհրդարանում քննարկելիս իրեն ընդդիմություն հռչակած ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենց պատգամավորները չեն մասնակցի քվեարկությանը, սակայն ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը ոչ միայն քվեարկությանը մասնակցեց, դեռ մի բան էլ կողմ քվեարկեց:

«Ժողովուրդ»-ը Մանուկյանից փորձեց պարզել, թե ինչու նա հակադրվեց իրենց կուսակցության որոշմանը: «Կոնկրետ մեր կուսակցությունը դեմոկրատ, ժողովրդավար, մարդկանց կարծիքը հաշվի առնում է: Մեկը դեմ է, մեկը կողմ է:

Եթե ես որեւէ մեկին ենթակա լինեի, այո, տենց պետք է անեի»,- ի պատասխան՝ ասաց Մանուկյանը: Մեր այն հարցին, թե ծրագրում կոնկրետ ի՞նչն է կարեւորում, նա պատասխանեց. «Կոնկրետ գյուղատնտեսության զարգացումը, որի թեւերից մեկը մենք ենք ապահովում մեր արտադրական մասով, որ պետք է գյուղատնտեսությունը զարգանա, մեջը լցնենք ջեմ, ջուր, գինի, զարգացնեն այդ բաները, լավ կլինի»: Հիշեցնենք, որ Մանուկյանն ապակե տարաների արտադրություն ունի»:

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս