ՍԴՀԿ ատենապետը պատրաստվում է մասնակցել ԱԺ ընտրություններին. նրան ֆինանսապես աջակցելու խոստումներ են տվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը հավակնոտ պլաններ ունի։ Նա պատրաստվում է մասնակցել 2017-ի ԱԺ ընտրություններին։ Նրան Սփյուռքից ֆինանսապես աջակցելու խոստումներ են տվել, որպեսզի ամեն գնով անցնի խորհրդարան։ Նա մոտ օրերս կմեկնի Եվրոպա, եւ վերադառնալուն պես կհայտարարվի կուսակցական դրամահավաքի մասին: ՍԴՀԿ-ն կմիավորվի ՌԱԿ-ի հետ, եւ մրցունակ թիմ կստեղծեն։

Հոկտեմբերի 19-ին 2 կուսակցությունների համատեղ ժողով է կայացել, քննարկվել են ներքին քաղաքական եւ առաջիկա ԱԺ ընտրությունների հետ կապված հարցեր: Ստեղծվել է միջկուսակցական հանձնախումբ՝ առաջիկայում միասնական միջոցառումներ իրականացնելու եւ քաղաքական երկխոսությունը շարունակելու համար: Մտադիր են լուրջ մրցակից դառնալ երրորդ ավանդական կուսակցո ւթյանը՝ ՀՅԴ-ին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս