
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ երեկ ժամը չորսին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է Արտաշատի ՀՀԿ Կենտրոնական գրասենյակ։ Թեև Աբրահամյանը արտաքուստ ցույց է տալիս, որ նեղացած է Սերժ Սարգսյանից վարչապետի պաշտոնից ազատելու համար, սակայն իրականում լրջորեն մտահոգված է իր թիմի առաջխաղացմամբ։ Մեր տեղեկություններով, նա հանձնարարել է մարզի պատասխանատուներին լրջորեն զբաղվել ընտրություններով։ Ու թեև խորհրդարանական ընտրություններին դեռ շատ ժամանակ կա, Արտաշատում այդ առումով թեժ է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։