Լոռիում տեղացած առատ ձյունը երեկ երեկոյան արդեն իսկ լուրջ խնդիրներ է առաջացրել ճանապարհներին: ArmLur.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 20-ի սահմաններում տեղացած առատ ձյան հետևանքով մերկասառույցով է պատվել Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը՝ Բազում գյուղից մինչև թունելի հատվածում: 100-ից ավել մարդատար ու բեռնատար մեքենաներ ժամեր շարունակ արգելափակված են եղել, մինչև որ դեպքի վայր են ճամանել ճանապարհային ոստիկանները, փրկարարներն ու ճանշինի աշխատակիցները:
Ճանապարհին աղատրումից հետո մեքենաների մի մասը կարողացել է շարունակել ընթացքը, մի մասն էլ ետ է վերադարձել: Գիշերը ճանապարհներին կայանված են մնացել բեռնատար մեքեաները, որոնք Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհով մեկնում են ՌԴ և Վրաստան:
Նկատենք, որ Վանաձոր-Ալավերդի ավոտճանապարհի՝ շինարարության հետ կապված ներկայումս վարորդները Վրաստան են ուղևորվում Վանաձոր-Ստեփանավան ճանապարհով: Խցանումից դուրս է բերվել հարյուրից ավել մեքենա: Ճանապարհը մեկ ժամ գրեթե փակ է եղել, այնուհետ՝ միակողմանի բաց: Դժվարանցանելի են եղել նաև Սպիտակի ոլորանները:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: