
Խաղաղ օվկիանոսում այրվում է Թայվանի Chin Chun նավը, որում գտնվում է 52 մարդ, փոխանցում է Kyodo գործակալությունը:
Հաղորդվում է, որ ափից 510 կմ հեռավորության վրա այն բախվել է մեկ այլ նավի:
Նշվում է, որ դեպքի վայր են մեկնում ճապոնացի փրկարարները:
Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղոդվում: Մյուս նավի մասին, որին բախվել է Chin Chun-ը, նույնպես հայտնի չէ: