Պատերազմը դադարեցնելը համանախագահներին ձեռնտու չէ. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քառօրյա դեպքերից հետո առաջացել է քաղաքական և ռազմական վաակում: Ադրբեջանում դա միանշանակ է, որ իրենց կորած զինտեխնիկան ու ունեցած կորուստներն են հաշվում,- ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջին շրջանում առկա սահմանային լարվածությանը, ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետը չի բացառում, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր գրոհի. «Հայությունն էլ 300 տարի որդեգրել է ագրեսիվ չլինելու, նախահարձակ չլինելու քաղաքականություն, որպեսզի երդումներ տան աշխարհին, որ մենք շատ խաղաղասեր ենք և կարծում եմ, որ դրա հետ է կապված բանակում ղեկավարության փոփոխությունը»:

Շիրինյանի կարծքիով` ներկայիս իրավիճակը լավագույն առիթ է օտար ուժերին՝  «համանախագահ կոչվածներին», որպեսզի շարունակեն իրենց միջնորդական առաքելությունն ավազահատիկի վրա. «Այս բանաձևը դեռևս 1994 թվականին  ՌԴ-ի կողմից մեզ պարտադրված զինադադարի հետևանքներն է:

Եթե համանախագահների կողմից բանակցությունների ֆորմատը փոխվի պատերազմը կարող է վերջանալ, սակայն դա նրանց ձեռնտու չէ:

Հարց է առաջանում ինչո՞ւ մեր ԱԳՆ չի միջնորդում, որպեսզի եղած ֆորմատը փոխվի: Նրանք պետք է հանդես գան 1996 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված գաղութացված երկրներին և ժողովուրդներին անկախություն տրամադրելու մասին հռչակագրով»:

Լիլիթ Շաբոյան




Լրահոս