Մերձմոսկվայի Կլին քաղաքում ձերբակալել են բանդայի անդամ հինգ հայերի, ովքեր զբաղվում էին տրակտորների սերիական գողությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «360» հեռուստաալիքին:
Այս մասին հայտնել է Մերձմոսկվայի ՆԳՆ մամուլի ծառայության պետ Տատյանա Պետրովան:
Նրանիցից մեկը գտնվում էր քրեական հետախուզության մեջ: Հանցանքներն իրականացվել են Մերձմոսկվայի՝ Սոլնեչնոգորսկի, Դմիտրովսկի և Կլինսկի շրջաններում:
Գողացված 3 տրակտորների արժեքը կազմում է ավելի քան 7 միլիոն ռուբլի:
Հանցավոր խմբավորման պարագլուխը, նախնական տեղեկություններով, 47-ամյա հայն է, ով Կլին է տեղափոխվել 2004թ.-ին: 2007թ. նա մեղադրվում էր կողոպուտ իրականացնելու մեջ: Խուզարկության ժամանակ նրան բնակարանում տարբեր տեսակի հրացաններ, ինչպես նաև դանակներ են հայտնաբերվել: Հանցագործություններին իր մասնակցությունը կասկածյալը հերքում է:
Ձերբակալվածներին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: