
Մենք նախկինում պարոն Կարապետյանի հետ շատ նորմալ աշխատանք ենք իրականացրել Երևան համայնքում և այսօր, որպես վարչապետ, մեր հարաբերությունները շարունակվում են: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանին, այս մասին նշեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նա ասաց, որ կառավարության ծրագիրն իրատեսական է և հստակ: «Այդ ծրագիրը նաև ՀՀԿ-ի կողմից է ողջունվել և հաստատվել, և մենք ամեն ինչ անելու ենք, որ դա իրականացվի», – ընդգծեց նա:
Մարգարյանը խոսեց նաև վարչապետի նշած պրիմիտիվ գողության մասին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան