
«Պոբեդա» ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից:
Ռուսական ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերի վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել:
Քաղաքացիական ավիացիայի վարչության բաժնի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանն ArmLur.am-ին հայտնեց, որ ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10.000 դրամից: Թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին:
Հ.Գ. Եթե առաջիկայում ուղևորներին հնարավորություն չտրվի 10.000 դրամով տոմս գնելու ու նրանցից ավել գումար պահանջվի, ապա քաղավիացիային կարելի է մեղադրել ստախոսության ՝ կեղծ տեղեկություններ տարածելու մեջ:
Լիդա Եղիազարյան