Ռուսաստանում 28-ամյա ադրբեջանցին թոշակառուի է սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում Լիպեցկի մարզում բացահայտվել է 83-ամյա թոշակառուի դաժան սպանությունը: Lipetsk.kp.ru-ն հայտնում է, որ հանցագործության իրականացման մեջ կասկածվում է Ադրբեջանի 28-ամյա քաղաքացին:

Բռնի մահվան հետքերով կնոջ մարմինը հոկտեմբերի 25-ի առավոտյան հայտնաբերել են նրա հարևանները: Կնոջ մարմնի վրա օպերատիվ քննչական խումբը կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքներ է հայտնաբերել կրծքավանդակի և վզի հատվածում:

Դեպքի փաստով հարցվել է քրեական գործ՝ «Սպանություն» հոդվածով:

Կասկածյալն ընդունել է իր մեղքը առաջին իսկ հարցաքննության ժամանակ:




Լրահոս