Այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, դիմելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, զարմանքով նշեց ՝ ինչո՞ւ են պետական աշխատակիցների, մասնավորապես փոխնախարարների համար, բջջային հեռախոս գնում:
«Պարոն վարչապետ, դուք լուրջ բարեփոխումներ եք անում՝ հենց կառավարության աշխատակազմի կարգավորման և այլնի առումով: Վերջերս եղավ զավեշտալի դեպք, երբ կառավարության նիստում քննարկվում էր փոխնախարարներից մեկին բջջային հեռախոս գնելու հարցը: Դուք էլ իրավացիորեն զարմացաք, ասացիք, թե նման հարցերը չհասցնեն կառավարության նիստ: Լոգիկայի մասին եմ ուզում հարցնել: Ինձ համար բացահայտում էր, թե ինչո՞ւ են չինովնիկի համար հեռախոս գնում»,- ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում: