
Ընդամենը 2015 թվականի փետրվարին Գագիկ Ծառուկյանի մասին համարձակ խոսող ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանն այս օրերին արդեն խուսափում է խոսել վերջինիս մասին: Ինչպես հայտնի է` ԲՀԿ նախկին նախագահի վերադարձի շուրջ խոսակցություններն ակտիվացել են, օրեր առաջ նրա վերադարձի պահանջով ակցիա անցկացվեց, իսկ այսօր էլ նա անձամբ հայտարարեց, որ ներել է բոլորին և անհրաժեշտության դեպքում կվերադառնա:
Երբ լրագրողներն այսօր փորձեցին Կարեն Ավագյանից պարզել նրա կարծիքը Ծառուկյանի վերադարձի շուրջ, նա նշեց, որ այդ հարցերին չի պատասխանի:
Մանրամասները` տեսանյութում: