
«Բոլորիս հիշողություններում դեռ թարմ է հունիսի 24-ին Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղը և դրա հետևանքները: Նման մասշտաբի ջրհեղեղ տեղի է ունեցել նաև Գորիսում` 1994 և 1997 թվականներին, և հաշվի առնելով քաղաքի աշխարհագրական դիրքը չի բացառվում, որ ամեն տարի նման մասշտաբի ջրհեղեղի կրկնվելու վտանգը մեծ է: Ի՞նչ է մտածում Կառավարությունն այս ուղղությամբ»:
Այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Գրիգորյանը:
Մանրամասները` տեսանյութում: