
Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Վասկեսը երկարաձգել է իսպանական ակումբի հետ պայմանագիրը,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը: Այն երկարաձգվել է մեկ տարով: Իսպանացի ֆուտբոլիստի աշխատավարձը զգալիորեն բարձրացել է: