
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերջնական որոշում է կայացրել ակումբային կարիերայի վերաբերյալ:
Հայ ֆուտբոլիստը որոշել է մնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում ու պայքարել թիմի հիմնական կազմում հաստատվելու համար: «Mirror»-ը, հայտնում է, որ նա հունվարին չի հեռանա անգլիական ակումբի կազմից՝ չնայած վերջին շրջանում նույնիսկ թիմի հայտացուցակում չհայտնվելուն: