Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը. տեղեկացնում է ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Ամփոփելով նախորդ շաբաթների ընթացքում կատարված աշխատանքը՝ մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ սահմանադրության նախագծի քննարկումները թևակոխել են վերջնական ճշգրտումների փուլ:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ վիճարկելի մի շարք դրույթների շուրջ, որի ժամանակ հանձնաժողովի անդամները հանդես են եկել իրենց հիմնավորումներով և առաջարկներով: Հանձնաժողովն առաջիկա օրերին կշարունակի աշխատանքային քննարկումները՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծը նոյեմբերի առաջին օրերին հրապարակելու մտադրությամբ:
Հիշեցնենք, որ սահմանված կարգի համաձայն սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրապետության նախագահին պետք է ներկայացվի մինչև ս.թ. նոյեմբերի 20-ը, ինչին նախորդելու են հանրային քննարկումները: