Կարեն Սերոբիչն այս աշխարհում դատապարտված էր, նրան չէին թողնի ապրել. Ռիմա Դեմիրճյանը` հոկտեմբերի 27-ի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինձ համար անհասկանալի հարցեր չկան, ուղղակի ապացույցներ չունեմ: ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության մասին, այս մասին նշեց Ռիմա Դեմիրճյանը, ում ամուսինը`  Կարեն Դեմիրճյանը, ահաբեկչության զոհերից մեկն էր:

«Ես մի բան գիտեմ, որ Կարեն Սերոբիչն այս աշխարհում դատապարտված էր, նրան  չէին թողնի ապրել: Ես դա հենց սկզբից էլ հասկացա: Կորուստը մնում է կորուստ: Ցավը բթանում է, բայց մնում է, խորը նստած մնում է, իսկ այդպիսի օրերին արթնանում է, գլուխ է բարձրանում», – նշեց նա:

Տիկին Ռիմայի խոսքով, այդ ամենը պատահական չէր և գլխավոր թիրախը հենց նա է եղել: «Երկար ժամանակ խոսք էր գնում պատահական սպանության մասին, ապացույցներ կան, ստուգողական կրակոց: Նրա համար էին եկել այդտեղ: Վազգենին կարող էին մի ուրիշ տեղ խփել»,  – հավելեց նա:

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովի դահլիճում սպանվեցին Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ փոխնախագահներ Ռուբեն Միրոյանը, Յուրի Բախշյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Մանրամասները`  տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս