Իշխանությունները վախենում են. օղակներ քանդելուց կարող են ազգանուններ հնչել. Անահիտ Բախշյանը ` Հոկտեմբերի 27-ի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստիպված ենք արձանագրել, որ 17 տարի առաջ գլխատվեց մեր պետությունը: ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով 1999 թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության մասին, նշեց Երևանի ավագանու անդամ Անահիշտ  Բախշյանը, ում ամուսինը`  Յուրի Բախշյանը, այդ օրվա զոհերից մեկն էր:

«Տարօրինակ ձևով կարծես ուզում են լռության մատնել և հնարավորինս չխոսել այդ մասին, քանի որ այդ ահաբեկչությանը վերաբերող բազում հարցեր մնացին անպատասխան: Այսօր միայն  գիտենք, թե ովքեր էին զենք բռնողները, բայց թե որտեղ էր ծնվել այդ գաղափարը, որտեղ էր կազմակերպվել, այդ հարցերին պաշտոնապես որևէ պատասխան չտրվեց», – նշեց նա:

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովի դահլիճում սպանվեցին Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ փոխնախագահներ Ռուբեն Միրոյանը, Յուրի Բախշյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս