
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը շարունակում է շփվել ԵԱՏՄ կոլեգաների հետ։ Նախարար աշխատելու օրոք նա լավ հարաբերություններ է ստեղծել ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ, որն անցյալ շաբաթ Երեւանում էր՝ ՀԱՊԿ համաժողովի կապակցությամբ։ Մեր տեղեկություններով, Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Սոկոլովին, նրան հրավիրել Ջերմուկ, պատիվ տվել։ Նրանք գիշերել են Ջերմուկի շքեղ հանգստավայրերից մեկում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: